Ամենայն հավանականությամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները միասնական թեկնածու կառաջադրեն օգոստոսին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ Wall Street Journal պարբերականի թուրքական ինտերնետ պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի Ազգային հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քլչդարօղլուն:
«Մենք խոսում ենք երկու փուլով ընտրություններ անցկացնելու մասին: Ամենայն հավանականությամբ՝ այդպես էլ կլինի: Եթե առաջին փուլում ոչ մի թեկնածու չհաղթահարի 51 տոկոսի շեմը, նման միավորումը բնական կլինի», - ասել է Քլչդարօղլուն: Քաղաքային ընտրությունների նախնական արդյունքներից ելնելով՝ երկու կուսակցություն ստացել է մոտ 44 տոկոս ձայն՝ ի տարբերություն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հավաքած 45 տոկոս ձայների: